ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունները կշարունակեն Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
Թուրքիայի մարդու իրավունքների հարցերով կազմակերպության՝ ոլորտում խախտումների վերաբերյալ զեկույցում ասվում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մինչև նոյեմբերի 9-ը ուժայինների և քաղաքացիների բախումներում 602 մարդ է զոհվել, այդ թվում` զինծառայողներ, ոստիկաններ և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներ՝ փոխանցում է թուրքական Demokrat Haber կայքը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է. «ԱՄՆ-ը Բաքվի Վերաքննիչ դատարանի՝ հայտնի պատմաբան և խաղաղապահ Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու որոշումը դիտարկում է որպես դրական քայլ։
Մեծ Բրիտանիայում 2,9 մլն դոլարով վաճառքի է հանվել պատմական կալվածք, որն անցած 1000 տարում պատկանել է բրիտանական 8 միապետների։ ՈՒայթ կղզու Արեթոն կալվածքը թվագրվում է 872 թ.։ Առաջին արքան, որ այդտեղ ապրել է, եղել է Ալֆրեդ Մեծը։
Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում շոուի մասնակից «այո» և «ոչ» քարոզող պատգամավորների ու քաղաքական գործիչների սահմանադրական 20-օրյա իրապատումն առավոտ կանուխ մեկնարկեց «Պան Արմենիան մեդիագրուպ»-ի բակից, որտեղից հեռուստանախագծի կազմակերպիչները թիմերին ճանապարհեցին հյուսիս և հարավ ուղղություններով:
Թուրքիայի Ջիզրե և Սիլոփ նահանգներում Թուրքիայի բանակային ստորաբաժանումների ու Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է եղել:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...